Լրահոս
Հայաստան
10:33
27.04.22
148

Քոչինյան փողոցում խոշոր հրդեհ է բռնկվել․ Grand Cherokee, Ford Transit, Gazel մակնիշի ավտոմեքենաները վերածվել են մոխրակույտի

Img default alt hy

Այսօր խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 04։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նոր Նորք վարչական շրջանի Քոչինյան փողոցի թիվ 7/9 հասցեի հարևանությամբ գտնվող ԱՁ-ին պատկանող տարածքում։

Ինչպես հայտնում է «shamshyan.com»-ը, պարզվել է, որ հրդեհի հետևանքով ամբողջոությամբ մոխրակույտի են վերածվել Grand Cherokee, Ford Transit, Gazel մակնիշի ավտոմեքենաները և մասամբ ջերմահարվել է Renault մակնիշի ավտոմեքենան։ 

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։ 

Հրդեհի պատճառը, պարզվում է։