Լրահոս
Քաղաքական
15:19
17.04.25
194

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ երկկողմ հարաբերությունները և համագործակցության հեռանկարները

Img default alt hy

Ապրիլի 17-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի անձնական գրասենյակի ղեկավար Ջեֆրի վան Լևենի հետ:

Զրուցակիցները քննարկել են անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը:

Այս համատեքստում Ա. Գրիգորյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերը, իսկ Ջ. վան Լևենը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտը և կարևորել պայմանագրի ստորագրմանն ուղղված ջանքերը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ՆԱՏՕ երկկողմ հարաբերություններին և համագործակցության հեռանկարներին: