Լրահոս
Քաղաքական
20:20
19.05.23
610

Քիչ առաջ այցելել ենք տիկին Գայանեին. թույլ էր. Խամոյան

Img default alt hy

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Քիչ առաջ Ձերբակալվածների պահման վայրում Քրիստինե Վարդանյան-ի եւ Արեգնազ Մանուկյան-ի հետ այցելեցինք տիկին Գայանեին։

Նա շարունակում է հացադուլը։ Թույլ էր, բայց վճռական հասնելու արդարության։

Հարգելի հայրենակիցներ, հիշեցնեմ, որ տիկին Գայանեի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը հրապարակվելու է վաղը՝ 15:00-ին, Շենգավիթի դատարանում»։