Լրահոս
Քաղաքական
18:24
16.11.22
83

Քերոբյանը լաստանավեր է խոստանում և չի կարծում, որ Լարսի խցանումը քաղաքական հարց է

Էկոնոմիկայի նախարարի խոսքով՝ Ղրիմի կամրջի պայթյունից հետ Լարսի անցակետում ավելի մանրակրկիտ են զննում բեռնատարները, ինչի պատճառով էլ ռուս-վրացական սահմանին հերթ է գոյացել: Վահան Քերոբյանի խոսքով՝ հայ բեռնափոխադրողների 1600 մեքենա է կանգնած վրացական կողմում: 

Քերոբյանը բացառում է, որ Վրաստանը քաղաքական խնդիրներ է ստեղծում Հայաստանից Ռուսաստան արտահանվող ապրանքների համար, ռուսական կողմն էլ, ըստ նրա,  շահագրգռված է, որ այդ ապրանքները ուշ հասնեն Ռուսաստան: