Լրահոս
Քաղաքական
12:48
31.03.23
148

Քաշքշուկ՝ Ազգային ժողովում. պատգամավորները հարվածել են իրար

Img default alt hy

Hraparak.am-ի հաղորդմամբ՝ քիչ առաջ Ազգային ժողովի Պետաիրավական մշտական հանձնաժողովի փակ նիստում միջադեպ է տեղի ունեցել ընդդիմադիր և իշխանական պատգամավորների միջև։ Աղբյուրի հաղորդմամբ՝ քաշքշուկ է եղել, պատգամավորները նույնիսկ հարվածել են իրար, տալիս են Արծվիկ Մինասյանի և հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի անունները։

Tert.am-ը կապ հաստատեց ԱԺ պատգամավոր Ագնեսա Խամոյանի հետ, ով հաստատեց միջադեպը՝ ասելով, որ մանրամասների չի տիրապետում: