Լրահոս
Քաղաքական
13:06
03.04.25
155

Քառօրյա պատերազմում ունեցել ենք ոչ թե 100-ից ավելի զոհ, այլ 75, կորցրել ոչ թե 800 հեկտար, այլ 460

9 տարի առաջ Ադրբեջանը մոբիլիզացրել էր բոլոր զորամիավորումները՝ Արցախի վրա հարձակվելու, Ստեփանակերտի վրա վերահսկողություն ունենալու համար: 

Այսօր հրավիրած ասուլիսում խորհրդարանի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հիշեցրել է նաև, որ Ապրիլյան պատերազմի ժամանակ, ստանալով ուժեղ հակազդեցություն, ադրբեջանական կողմն է դիմել Ռուսաստանին, որպեսզի հրադադար հաստատվի: