Լրահոս
Արցախ
12:05
25.03.22
1 980

Քարագլխի մի մասը ադրբեջանցիների ձեռքում է, Խրամորթի կողմից էլ ճանապարհ են սարքում․ Փառուխի նախկին համայնքապետ

Img default alt hy

Փառուխը դեռ շարունակում է մնալ ադրբեջանցիների ձեռքում, ո՞վ է ասում, թե հետ են վերցրել մերոնք։ Այս մասին «Tert.am»-ին հայտնել է Ասկերանի շրջանի Փառուխի նախկին համայնքապետ Արտյուշա Միքայելյանը։

Հարցին՝ ո՞ւմ վերահսկողության տակ է այժմ գտնվում Քարագլուխ բարձունքը, Միքայելյանը պատասխանել է․

«Այս կողմում իրենք են, իրենց վերահսկողության տակ է, մյուս կողմից տեղեկություն չունեմ, Խրամորթից, որ նայում ես, այս կողմում ադրբեջանցիներն են։ Այս պահին Խրամորթի կողմից ադրբեջանցիները ճանապարհ են սարքում դեպի Քարագլուխ, որ մնան այնտեղ։

Փառուխը վերցրել են, հիմա էլ Քարագլխում են հաստատվում։ Ո՞վ է ասում, որ Փառուխը հետ են վերցրել, ինչ ասում են, սուտ են ասում»-, ասել է Միքայելյանը։