Լրահոս
Հասարակական
11:31
23.10.24
238

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մի շարք փողոցներ ենթարկվել են միջին նորոգման

Img default alt hy

2024 թվականին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մի շարք փողոցներ ենթարկվել են միջին նորոգման, ինչպես նաև բարձրացվել են դրանցում եղած դիտահորերը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Ընդհանուր առմամբ նորոգվել է 34464 քմ ճանապարհ. Բաբայան փողոց՝ 7069 քմ, Քանաքեռի 1-ին փողոց` 4920 քմ, Հասրաթյան փողոց՝ 16624 քմ, Մինաս Ավետիսյան փողոց՝ 5851 քմ, Բացի այդ, փոսալցվել է 30500 քմ:

Ասֆալտապատված բոլոր փողոցներում գծանշումն արվել է թերմապլաստ տեսակի ներկանյութով: