Լրահոս
Իրավական
09:40
03.02.23
102

Քաղաքացիները զենք-զինամթերք են կամավոր հանձնել ոստիկանության Լոռու մարզային վարչության բաժիններում

Img default alt hy

ՀՀ ՆԳՆ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ակտիվ բացատրական աշխատանքը բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, հերթական արդյունքն արձանագրել են Լոռու մարզային վարչության և ենթակա բաժինների ծառայողները։

«Մարզային վարչությունում արձանագրվել է «Կալաշնիկով» ինքնաձիգի և ատրճանակի կամավոր հանձնման դեպք։ «Կալաշնիկով» ինքնաձիգի, հրացանի, ինքնաշեն կրակող սարքի, նռնակների և տարբեր տեսակի ռազմամաթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել Բազումի բաժնում։

Նռնակների և ատրճանակի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել Տարոնի բաժնում։

Տարբեր տեսակի ատրճանակներ, պայթուցիչներով նռնակներ և այլ ռազմամթերք կամավոր հանձնել են Գուգարքի բաժնում։

Ատրճանակ, հրացան, նռնակներ ու ռազմամթերք են հանձնել նաև Ստեփանավանի բաժնում։

Հրացանների և ռազմամթերքի կամավոր հանձնման առումով արդյունավետ էր նաև Տաշիրի և Սպիտակի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը։

Ինքնաձիգի, նռնակների և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել Թումանյանի բաժնում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ոստիկանությունը հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։