Լրահոս
Քաղաքական
16:25
28.04.22
351

Քաղաքացիները մոտենում են ու խոստանում, որ կմիանան Երևանում շարունակվող պայքարին․ Արեգնազ Մանուկյան

Img default alt hy

Սարդարապատի քայլերթի մասնակիցների թվում եմ, շարժվում ենք դեպի Մեծամոր․ միջավայրը հիանալի է, արձագանքները՝ շատ դրական, մարդիկ մոտենում են, ողջունում, ուղիղ եթերի ժամանակ ասել է «Հայաստան» դաշինքի անդամ, Սարդարապատից Երևան շարժվող երթի մասնակից Արեգնազ Մանուկյանը։

«Անցնող վարորդները ազդանշաններ են տալիս, բռունցք են պարզում՝ որպես միասնության նշան, բոլորը ողջունում են մեր այս սկսած շարժումը, ովքեր մոտենում են, խոստանում են, որ կմիանան Երևանում շարունակվող  պայքարին։

Այս մեր քայլերթով ուզում ենք ընդգծել, որ մեր հայրենիքը չենք զիջելու որևէ մեկին, Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, մենք նույնպես ուզում ենք, որ խաղաղություն լինի, բայց՝ ոչ նվաստացած, ծնկած լինելու գնով։ Այո՛, մեզ պետք է խաղաղություն,  բայց՝ արժանապատիվ խաղաղություն»,- եզրափակել է նա։