Լրահոս
Քաղաքական
13:15
06.05.22
164

Քաղաքացիները 4 ուղղությամբ երթեր են սկսել Ֆրանսիայի հրապարակից

Կես ժամ առաջ Ֆրանսիայի հրապարակից 4 երթ է սկսվել մայրաքաղաքում: Իշխան Սաղաթելյանի՝ ամբողջ Երևանը պարալիզացնելու կոչով են մարդիկ փողոց դուրս եկել կեսօրին:

Սաղաթելյանը հայտնել էր, որ երթերը պետք է մեծ լինեն, որպեսզի ոստիկանությունը հնարավորություն չունենա բաժիններ տանել քաղաքացիներին:

Նրա կարծիքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա, եթե ուժային կառույցները զեկուցեն, որ այլևս չեն կարող պահել նրա իշխանությունը: