Լրահոս
Հայաստան
20:00
24.04.22
192

Քաղաքացիներին թույլ չեն տվել Ծիծեռնակաբերդ բարձրանալ. «պետական արարողակարգ է»

Պետական արարողակարգը չխանգարելու համար մարզերից Երևան եկած քաղաքացիները ստիպված են եղել մեկուկես ժամ սպասել Ծիծեռնակաբերդի մուտքի դիմաց: Հարգանքի տուրք կարողացել են մատուցել միայն Փաշինյանի հեռանալուց հետո:

Զայրացած քաղաքացիները լրագրողներին ասել են՝ նախկինում երբեք ստիպված չեն եղել սպասել, բայց արդեն 4 տարի է՝ իշխանությունն է Ծիծեռնակաբերդ այցելելու համար՝ ժամ ու պատարագ որոշում: