Լրահոս
Սպորտ
20:20
22.11.22
101

«Փյունիկ»-ը հաղթեց «Ալաշկերտ»-ին, ԲԿՄԱ-ն` չպահպանեց հաղթական հաշիվը «Արարատ-Արմենիա»-ի դեմ խաղում

Img default alt hy

Հայաստանի ֆուտբոլի առաջնության 18-րդ տուրի շրջանակներում կայացան մի շարք հանդիպումներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի գործող չեմպիոն Երևանի «Փյունիկ»-ն արտագնա խաղում մրցեց «Ալաշկերտ»-ի հետ և առավելության հասավ 2:1 հաշվով:

«Փյունիկ»-ի կազմում աչքի ընկավ Լուկա Յուրիչիչ և ինքնագոլի հեղինակ դարձավ Բորիս Կադիոն:

Օրվա մյուս խաղում ԲԿՄԱ-ն հյուրընկալելով «Արարատ-Արմենիա»-ն չկարողացավ պահպանել երկու գնդակի առավելությունը:  «Բանակայինների» կազմում աչի ընկան Լուլուկյանը և Սերոբյանը, իսկ «Արարատ-Արմենիա»-ից գոլերը խփեցին Էզան և Ադգոնը: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 2:2:

Այժմ «Արարատ-Արմենիա»-ն երկրորդն է, իսկ ԲԿՄԱ-ն մնում է նախավերջին տեղում:

«Փյունիկ»-ը մրցաշարային աղյուսակում 4-րդն է, «Ալաշկերտ»-ը`3-րդը: