Լրահոս
Իրավական
15:38
26.04.22
444

«Պռոշյանցի մուլտո» մականվամբ անձը կալանավորվել է. Դատախազություն

Img default alt hy

«Պռոշյանցի մուլտո» մականվամբ անձի կողմից երիտասարդ անձի նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ տեսանյութի առթիվ հարուցված քրեական գործով Առաջին ատյանի դատարանը բավարարել է վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված՝ մեղադրյալ Տ. Հ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու միջնորդությունը, տեղեկացնում են դատախազության լրատվական ծառայությունից։

Ոստիկանությունում նախապատրաստված նյութերով, Արարատի մարզի դատախազության ցուցումով ապրիլի 23-ին նշված դեպքի առթիվ ՀՀ ՔԿ-ում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և ենթադրյալ բռնություն գործադրող անձը՝ Տ. Հ.-ն, ձերբակալվել է:

Ապրիլի 25-ին նրան մեղադրանք էր առաջադրվել վերոնշյալ հոդվածով և կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն ներկայացվել դատարան, ինչն էլ բավարարվել է: