Լրահոս
Տարածաշրջան
21:40
02.02.22
106

Փրկարարները տարհանել են Սոչիի լեռներում ճոպանուղու վրա մնացած 37 ուղևորներին

Img default alt hy

Փրկարարները տարհանել են «Կրասնայա պոլյանա» հանգստավայրի լեռներում ճոպանուղու վրա մնացած 37 ուղևորներին, տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի ԱԻՆ Կրասնոդարի երկրամասի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ նշվում էր, որ այսօր Սոչիում գտնվող խոշոր լեռնադահուկային հանգստավայրերից մեկում ճոպանուղին հանկարծ դադարել է աշխատել:

«37 ուղևորների կյանքը փրկվել է։ Բարեբախտաբար, տուժածներ չկան։ Փրկարարական աշխատանքների ժամանակ ալպինիստական հանդերձանք է անհրաժեշտ եղել»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ճոպանուղուց մարդկանց տարհանումն իրականացվել է հանգստավայրի, ինչպես նաև Ռուսաստանի ԱԻՆ-ի փրկարարների ուժերով: Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը հայտարարել է, որ ճոպանուղու կանգնելու պատճառը համակարգային ծրագրի խափանումն է եղել:

Ճոպանուղու վրա մնացածները բժշկական օգնության կարիք չեն ունեցել։ Նրանց թեյ և սուրճ են հյուրասիրել։