Լրահոս
Հասարակական
11:45
20.05.23
255

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն

Img default alt hy

Մայիսի 19-ին` ժամը 23:43-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին մոլորվել է Զեդեա գյուղի գերեզմանատան մոտակայքում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Փրկարարները Զեդեա գյուղի սկզբնամասում՝ գերեզմանատան մոտակայքում, հայտնաբերել են Հ․ Հ․-ին (ծնված 1984 թ․)․ վերջինս տեղափոխվել է Վայքի ոստիկանության բաժին։