Լրահոս
Քաղաքական
10:51
16.11.22
90

Մհեր Գրիգորյանը և Հնդկաստանի դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները

Img default alt hy

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման և առկա ներուժի իրացման հեռանկարները:

Փոխվարչապետը կարևորել է Հնդկաստանի հետ հարաբերությունների խորացումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում և ընդգծել նաև ԵԱՏՄ հետ Հնդկաստանի համագործակցության հնարավորությունները:

Անդրադարձ է կատարվել կրթության ոլորտում համագործակցության ընդլայնման հարցերին, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին: