Լրահոս
Միջազգային
17:15
27.05.22
202

«Պուտինը միտք չունի կանգնեցնել պատերազմը». Իտալիայի վարչապետ

Ուկրաինական ճգնաժամն են հեռախոսով քննարկել Ռուսաստանի նախագահն ու Իտալիայի վարչապետը: Մարիո Դրագիի խոսքով՝ Պուտինը միտք չունի կանգնեցնել պատերազմը: 

Դրագին զգուշացրել է  Պուտինին, որ  Ուկրաինայից հացահատիկի մատակարարումների արգելափակման պատճառով աշխարհում մեծ է պարենային ճգնաժամի սպառնալիքը: 

Պուտինն Իտալիայի վարչապետին հիշեցրել է, որ ուկրաինական նավահանգիստները արգելափակվել են Կիևի մեղքով, քանի որ ուկրաինական կողմը  ականապատել է ճանապարհները: