Լրահոս
Միջազգային
22:51
24.02.22
208

Պուտինը Իրանի նախագահի հետ քննարկել է Ուկրաինայի հարցը

Img default alt hy

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռաիսիի հետ։

Կրեմլի ղեկավարն իրանցի գործընկերոջը տեղեկացրել է Ուկրաինայի շուրջ իրավիճակի զարգացման մասին՝ Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա անցկացնելու մասին որոշման համատեքստում։

Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ զրույցը տեղի է ունեցել իրանական կողմի նախաձեռնությամբ։