Լրահոս
Միջազգային
23:35
23.01.26
235

Պուտինը չափազանց անկեղծ է խոսել Թրամփի հատուկ բանագնացի հետ. ի՞նչ տարածքներ են մնում Ուկրաինային

Ուկրաինական պատերազմի ճակատագիրն այսօր քննարկվում Աբու-Դաբիում: Այնտեղ ռուս, ամերիկացի և ուկրաինացի դիվանագետների անվտանգության հարցերով առաջին հանդիպումն է մեկնարկել: Այս պահին հայտնի է միայն, որ հանդիպման ոչ պաշտոնական մասն է կայացել, այլ մանրամասներ դեռ հայտնի չեն: Միայն թե, Ուկրաինիայի նախագահը մինչև հանդիպման մեկնարկը հայտնել էր, որ Դոնբասն է քննարկման հիմնական թեման: Կրեմլից էլ վերահաստատել էին Մոսկվայի դիրքորոշումը, որ ուկրաինական բանակը պետք է լքի Դոնբասը: