Լրահոս
Միջազգային
13:00
17.05.25
227

Պուտինն ու Թրամփը շփվե՞լ են Ստամբուլում կայացած բանակցություններից հետո

Img default alt hy

Ռուսաստանի և ԱՄՆ առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև շփումներ չեն եղել Ստամբուլում կայացած բանակցություններից հետո, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ոչ, շփումներ չեն եղել, եթե նախագահներ Պուտինն ու Թրամփը նպատակահարմար համարեն զրույց ունենալ, մենք ձեզ կտեղեկացնենք»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե բանակցություններից հետո Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների միջև շփումներ եղե՞լ են։