Լրահոս
Աշխարհ
20:10
22.11.22
109

Պուտինն իր կուբացի գործընկերոջ հետ Մոսկվայում բացել է Ֆիդել Կաստրոյի հուշարձանը

Img default alt hy

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Կուբայի նախագահ Դիաս Կանել Բերմուդեսը Մոսկվայում բացել են Ֆիդել Կաստրոյի հուշարձանը: Հանդիսավոր արարողությունը տեղի Է ունեցել նոյեմբերի 22-ին: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից:

Երեք մետր բարձրությամբ հուշարձանը պատրաստվել Է բրոնզից և ստեղծվել Մոսկվայում: Գեղարվեստական աշխատանքները կատարվել են կես տարվա ընթացքում:

Հերոսը կանգնած Է ժայռի վրա, որի վրա պատկերված է Կուբայի քարտեզը: Կրեմլի՝ միջոցառմանը նվիրված տեղեկատու նյութերում նշվում է, որ կերպարը կոչված Է արտացոլելու մարդու հերոսական ուղին, որը պաշտպանում Է մարդու իրավունքներն ու ազատություններն իր երկրում:

Ֆիդել Կաստրոն Կուբայական հեղափոխության առաջնորդներից մեկն Է: Նա Կուբայի նախարարների խորհրդի նախագահի պաշտոնն զբաղեցրել Է 1959-ից մինչև 2008 թվականները: Կուբացի քաղաքական գործիչը վախճանվել Է 2016 թվականին:

Ֆիդել Կաստրոյի հուշարձանի ստեղծման նախաձեռնությամբ հանդես Է եկել ՌԴ պաշտպանության նախարարության ղեկավարությունը:

Գաղափարը պաշտպանել Է «Ռուսաստանի ռազմապատմական հանրությունը», որն անցկացրել Է փակ ստեղծագործական մրցույթ, որին ներկայացվել Է 11 աշխատանք: Հաղթող Է ճանաչվել քանդակագործ Ալեքսեյ Չեբանենկոյի և ճարտարապետ Անդրեյ Բելովի աշխատանքը:

Կուբայի նախագահը Մոսկվա Է ժամանել նոյեմբերի 19-ին: «Վնուկովո-2»-ում կազմակերպվել Է հանդիսավոր արարողություն, բարձրացվել են Կուբայի և Ռուսաստանի դրոշները, հնչել երկու երկրների օրհներգերը: