Լրահոս
Միջազգային
23:23
26.01.26
176

Պուտին-Զելենսկի հանդիպումը չի բացառվում. ռուս-ուկրաինական դրական տեղաշարժ՝ Աբու Դաբիում

Մոսկվա-Վաշինգտոն-Կիև եռակողմ բանակցությունները կշարունակվեն: Բանագնացները նորից կհանդիպեն Աբու Դաբիում, հնարավոր է, փետրվարի մեկին: Կրեմլը միայն հանդիպման վայրն է հաստատել: Դմիտրի Պեսկովը կոնկրետ ժամկետ չի նշել: Վերջին երկօրյա բանակցություններից տեսանելի արդյունք դեռ չկա: Զելենսկին միայն ասել է, որ «խնդրահարույց կետերը պակասել են»: Ամենակարևորը տարածքային հարցը համաձայնեցված չէ: Անգամ փոքր տարածքների համար թեժ մարտեր են շփման գծի գրեթե բոլոր ուղղություններում: