Լրահոս
Հասարակական
19:35
19.10.22
203

«Փուչիկը հանձնի պետությանը, գնա». հաշմանդամություն ունեցող առևտրականին քաշքշել են ոստիկանները

Ոստիկանները քաշքշել, հարվածել են երրորդ կարգի հաշմանդամություն ունեցող երիտասարդին՝ Արմենին, որն այդ պահին փուչիկ վաճառելիս է եղել մայրաքաղաքի կենտրոնում: Պնդել են, թե առևտուրն անօրինական է:

Այս մասին Արմենը պատմել է «Հայլուր»-ի թղթակցին: Նրան ֆիզիկական բռնության ենթարկելու մասին երեքշաբթի Երևանի քաղաքապետարան է ահազանգել նաև ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը: