Լրահոս
Աշխարհ
19:50
20.10.22
171

Փորձագետները ԳԴՀ-ին հանձնարարել են գազի սպառումը կրճատել 30 տոկոսով

Img default alt hy

Գերմանիան գազի սպառումը պետք Է 30 տոկոսով կրճատի այն ժամանակվա համեմատությամբ, որը նախորդում Էր Էներգետիկական ճգնաժամին, որպեսզի չառաջանան մատակարարումների հետ կապված ընդհատումներ և դրա անբավարարություններ:

Այդ մասին հոկտեմբերի 20-ին հաղորդել Է Die Welt թերթը՝ վկայակոչելով պետության կողմից ֆինանսավորվող «Արիադնա» նախագիծը, որին մասնակցել են 30 գիտնականներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Անհրաժեշտ Է 30 տոկոս կրճատել գազի սպառումը նախաճգնաժամային ժամանակների համեմատությամբ»,-մեջբերվում Է կլիմայական փոփոխությունների ուսումնասիրման Պոտսդամի ինստիտուտից նախագծի փոխղեկավար Գունար Լուդերերի խոսքը:

«Դրանով իսկ մենք կկարողանանք զսպել գազի գների աճը և մինչև ընդունելի մակարդակ սահմանափակել պահպանվող կախվածությունը ներմուծումից»,-արձանագրել Է հետազոտողը: Նրա գնահատմամբ, սպառման կրճատումը կամրապնդի Գերմանիայի Էներգետիկ սուվերենությունը և կբարձրացնի նրա «աշխարհաքաղաքական դիմադրողականությունը»: Փորձագետները «Արիադնա» նախագծի շրջանակներում հաշվի են առել իրադրության զարգացման տարբեր սցենարներ և մշակել գազի ճգնաժամից երկրի դուրս գալու մոդելներ: Միևնույն ժամանակ, հետազոտության տվյալներով, առաժմ ԳԴՀ-ում մասնավոր սպառողները գործնականում չեն նվազեցրել գազի սպառման ծավալները:

Էներգետիկական ճգնաժամը ԵՄ-ում խորացել Է հուլիսի սկզբին, երբ սկսվել են Ռուսաստանից գազի մատակարարումների հետ կապված առաջին ընդհատումները: Դրանից հետո Եվրահանձնաժողովը կոչ Է արել ԵՄ-ի երկրներին՝ պատրաստվել ՌԴ-ից գազի մատակարարումների լիակատար դադարեցման և գործողության մեջ Է դրել հանրակցության պետությունների կողմից 2022 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2023 թվականի մարտի 31-ը դրա սպառումը 15 տոկոսով կամավոր կրճատելու պլանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: