Լրահոս
Քաղաքական
19:02
02.02.26
109

Փողի մագնիս չի դառնում TRIPP-ը. բանակը շարունակում է մնալ պաշտպանվելու առաջին գործիքը

Տնտեսական գործոնը կարո՞ղ է նվազեցնել պատերազմի հավանականությունը, ինչպես պնդում է Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, ծաղրելով Հայաստանի մինչ օրս ունեցած միակ պաշտպանական համակարգը՝ բանակը: Ոչ, պնդում են փորձագետները՝ հաստատելով նախագահ Ռոբերտ Քոչաարյանի ասածը՝ TRIPP-ը, հակառակը, Հայաստանի ամենամեծ անվտանգային սպառնալիքը կարող է դառանալ: Ըստ տնտեսագետ-պատգամավոր Արթուր Խաչատրյանի՝ TRIPP-ում` հայ-ամերիկա-ադրբեջանա-թուրքական նախագծում, չեն շրջանառվի այն ծավալի ֆինանսաական միջոցներ, որոնք կնվազեցնեին պատերազմի հավանականությունը: