Լրահոս
17:35
14.10.22
215

ՊՆ-ն հերքում է ականի պայթյունից հայ զինծառայողների զոհվելու և վիրավորելու մասին ադրբեջանական տեղեկատվությունը

Img default alt hy

ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական լրատվամիջոցներում, տելեգրամյան ալիքներում շրջանառվող տեղեկությունը, թե ականի պայթյունից հայ զինծառայողներ են զոհվել և վիրավորել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանն ասաց.  «Ադրբեջանական մամուլում տարածվող տեղեկություններն այն մասին, թե իբր ականի պայթյունի հետևանքով ՀՀ ԶՈՒ զինծառայողներ են զոհվել և վիրավորել, չի համապատասխանում իրականությանը»: