Լրահոս
Հասարակական
18:06
14.11.22
104

ՊՆ ղեկավարը չի ուզում, որ քաղաքացիները բանակից հետո «խոպան» գնան

Պարտադիր զինվորական ծառայության 6 ամիսը լրանալուց հետո ժամկետային զինծառայողը, եթե ցանկանում է պայմանագրային զինվորական դառնալ, կարող է դիմում գրել և անցնել 5 տարվա պայմանագրային ծառայության:

Օրենսդրական նախաձեռնությունը խորհրդարանում ներկայացրել է պաշտպանության նախարարը: Սուրեն Պապիկյանի խոսքով՝ այս քայլով իրենք բարձրացնում են պայմանագրային զինծառայության գրավչությունն ու հիմքեր են ստեղծում պրոֆեսիոնալ բանակի համար: