Լրահոս
Աշխարհ
11:45
18.11.22
143

Պիթոնին վզին փաթաթած տղամարդը հազիվ է փրկվել շնչահեղձ լինելուց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Img default alt hy

Հնդկաստանում հարբած տղամարդը պիթոնին փաթաթել է վզին ու հազիվ ողջ մնացել, երբ օձը սկսել է խեղդել նրան։ «News.am»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեսանյութը հրապարակել է India Today պարբերականը։

Միջադեպը տեղի է ունեցել Ջարկհանդի նահանգի Կիտասոտի Կհերդ գյուղում։ Կադրերում երևում է, թե ինչպես է տղամարդը կանգնած՝ հսկա սողունը վզին փաթաթած։ Հետո նա սկսել է բղավել և փորձել ազատվել օձից. պիթոնն սկսել էր խեղդել հնդիկին։

Տղամարդու ընկերներն ու որդին փորձել են օգնել նրան։ Նրանք սկսել են քանդել օձի կծիկը նրա պարանոցից։ Այդ պահին տղամարդը չորեքթաթ ընկել է ջուրը։ Տուժածի ընկերոջը հաջողվել է նրա պարանոցն ազատել օձից։

Տեղում հնդիկին բուժօգնություն է ցուցաբերվել, հոսպիտալացման կարիք չի եղել։