Լրահոս
Իրավական
15:27
15.02.21
67

Պետության առանձնատները՝ պետության պաշտպաններին. փաստաբանները միացել են կոչին

Img default alt hy

«Ճշմարտություն սերունդներների համար» քաղաքացիական նախաձեռնության համակարգող Գեղամ Նազարյանն օրերս հանդես էր եկել կոչով՝ պետության առանձնատները՝ պետության պաշտպաններին:

Այսօր 14 շինություն ունեցող պետական առանձնատների համալիրը, որը գտնվում է Երեւանի ամենագեղատեսիլ վայրերից մեկում, զբաղեցված է երկու ընտանիքի կողմից, իսկ ահա պատերազմում վիրավորվածները, հաշմանդամություն ստացածներն ունեն բարձրակարգ բժշկական օգնություն ստանալու կարիք: Ավելին, բարձրակարգ վերականգնողական բժշկական կենտրոնում, որն առաջարկվում է ստեղծել հենց պետական ամառանոցների տարածքում, մեր վիրավոր, հաշմանդամ դարձած զինվորները ոչ միայն կբուժվեն, այլ նաեւ կստանան ուսում, մասնագիտություն իրենց հետագա կյանքը դասավորելու համար:

Գեղամ Նազարյանի կոչին միացել են նաեւ փաստաբանները, որոնք եւս համոզված են, որ պետական առանձնատները պետք է վերածվեն բարձրակարգ բժշկական-վերականգնողական կենտրոնի:

Հրապարակում ենք նախաձեռնությանը միացած փաստաբանների և իրավաբանների անունները.

Տիգրան Աթանեսյան

Ռուբեն Մելիքյան

Երվանդ Վարոսյան

Էլինար Վարդանյան

Լուսինե Մարտիրոսյան

Ամրամ Մակինյան

Ալեքսանդր Կոչուբաև

Ասյա Օվանյան

Էլզա Զաքարյան

Գեորգի Մելիքյան

Դիանա Գրիգորյան

Արսեն Մկրտչյան

Նազելի Տեր-Պետրոսյան

Աստղիկ Մաթևոսյան

Թամարա Յայլոյան

Արմեն Գալստյան

Ռոբերտ Հայրապետյան

Մարտին Վարդանյան 

Արթուր Նարինյան 

Հայտարարությունը բաց է միանալու համար: