Լրահոս
Միջազգային
22:20
02.08.25
341

Պետք է հասնել Գազայում ռազմական գործողությունների ամբողջական ավարտին. Սթիվ Ուիթքոֆ

Img default alt hy

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ Գազայի հատվածում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցումն ու համապարփակ համաձայնության հասնելը պետք է դառնան առաջնային խնդիրը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով The Times of Israel-ը,  Ուիթքոֆը նման հայտարարությամբ հանդես է եկել օգոստոսի 2-ին  պատանդների հարազատների հետ հանդիպման ընթացքում։

«Ծրագիրն այն է, որ վերջ դնենք պատերազմին, այլ ոչ թե ուժեղացնենք այն»,-ընդգծել է ԱՄՆ նախագահի բանագնացը՝ հավելելով, որ ժամանակավոր համաձայնագրերի փոխարեն անհրաժեշտ է իրական խաղաղության հասնել՝ մարտերը դադարեցնելով և բոլոր պատանդներին վերադարձնելով։