Լրահոս
Հասարակական
11:56
12.05.22
351

Պետք է հասկանանք, որ մինչև չունենանք պետություն, պետականություն, ոչինչ չի ստացվի. Հրանտ Թոխատյան

Էսօր չի կարելի լռել: Ֆրանսիայի հրապարակում մտավորականների քննարկման ժամանակ ասել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը:

«Այսօր փորձում են խաղալ ժողովրդի զգացմունքների վրա, որ եթե դու գնում ես, ուրեմն էս կողմն ես, էն կողմն ես, կամ 3-րդ կողմն ես. այ, դա չպետք է լինի:

Եթե դու որևէ մեկի կողմը չես, արի դարձիր իմ կողմը, անպայման չի, որ դու գաս էստեղ պաշտպանելու հինը, ավելի հինը: Ինչ որ այսօր ունենք ցավոք սրտի, էլի մեր ստեղծածն է, էլի մեզնից է դուսր եկել: ժամանակին եթե ավելի համախմբած լինեինք, էդպես չէր լինի:

Այսօր Հայաստանի ամենամեծ նժարին դրված է մեր Հանրապետությունը, մեր պետականությունը, այսօր ամեն ինչի մասին խոսում ենք, բացի պետականությունից: Հիմա պետք է հասկանանք, որ մինչև չունենանք պետություն, պետականություն, ոչինչ չի ստացվի»: