-
Քաղաքական
Մոտենում ենք «Բայց մեզ պե՞տք է ՀՀ-ն» հարցը հանրային դիսկուրս նետելու պահին. Քրիստինե Վարդանյան
00:0501.07.26 -
Միջազգային
Թուրքիան ԵՄ-ից ակնկալում է օբյեկտիվ վերաբերմունք եվրաինտեգրման շրջանակներում. Ֆիդան
23:5830.06.26 -
Միջազգային
Թրամփը նախընտրում է «խառնել խաղաքարտերը»՝ ճնշման նոր լծակներ փնտրելու համար․ Վենս
23:5130.06.26 -
Միջազգային
Կուբան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստ է պահանջել․ կքննարկվի ԱՄՆ շրջափակման հարցը
22:4530.06.26 -
Քաղաքական
Բաքվի բռնապետը կարող է հայտնվել իսրայելական մուրճի և թուրքական պայտի արանքում. Վարդան Ոսկանյան
22:3230.06.26 -
Միջազգային
ֆոն դեր Լայենի հայտարարությունը Ռուսաստանի վերաբերյալ ապշեցրել է Արևմուտքին
22:1530.06.26 -
Առողջապահական
Բուժառուներից փող են ուզում, թանկ դեղերի համար՝ վճարում. քաոս է բուժհաստատություններում
22:0030.06.26 -
Քաղաքական
Քացով խփողը պարկեշտ է դարձել, Ալեն Սիմոնյանն էլ արդեն երգում է. ՔՊ-ի վերևներն ու ներքևները
21:3630.06.26 -
Քաղաքական
Իսրայելը ճանաչում է, Հայաստանը՝ ժխտո՞ւմ. Հայոց ցեղասպանության պատմական «ուրացումը»
21:0930.06.26 -
Միջազգային
ԱՄՆ դատարանը մերժել է ծննդյան իրավունքով քաղաքացիության տրամադրումն արգելող Թրամփի հրամանագիրը
20:5730.06.26 -
Քաղաքական
Փաշինյանին հեռացնելը օրակարգում է. ՍԴ որոշումից հետո ընդդիմությունը կհստակեցնի անելիքը
20:4530.06.26 -
Իրավական
«Ամեն մի անհիմն գործ չի հասնի՞ դատարան». փաստաբանի հարցադրումը ԲԴԽ-ին և ԱՆ-ին
19:3030.06.26 -
Արտաքին քաղաքականություն
TRIPP-Ը ԵԱՏՄ տարածք է և ՌԴ անվտանգային հարց. Մոսկվան պահանջում է Երևանից հաշվի նստել իր հետ
19:0030.06.26 -
Միջազգային
Ալի Խամենեիի մարմինը կտեղափոխվի Իրաք՝ առանձին հրաժեշտի արարողություններ անցկացնելու համար
18:3630.06.26 -
Հասարակական
Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակությունը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
18:1930.06.26 -
Իրավական
Գաղտնի թղթեր է ուսումնասիրում ՍԴ-ն. ընտրական աննախադեպ վեճը քննվում է փակ դռների հետևում
18:0930.06.26 -
Իրավական
Վաղարշապատի համայնքային ոստիկանները թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր են բացահայտել
18:0430.06.26 -
Տարածաշրջան
Կրակը մոլեգնում է Թուրքիայում. հրդեհները մոտեցել են տուրիստական բնակելի թաղամասերին
17:5330.06.26 -
Հասարակական
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին «Mercedes»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում․ կա վիրավոր
17:2830.06.26 -
Տնտեսական
Սնանկացման վտանգի առաջ են հայ գյուղատնտեսները. խաղ ու պար չէ եվրոպական շուկայում հայտնվելը
16:4930.06.26 -
Աշխարհ
Հազարավոր զոհեր, անհետ կորածներ, վիրավորներ. աղետից ուշքի չի գալիս Վենեսուելան
16:2630.06.26 -
Հասարակական
Հունիսի 20-ին Արարատյան դաշտում և Երևանում գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
16:1430.06.26 -
Հասարակական
Գետինը մտնենք. Արցախն ուրացած ԳՇ պետը զեկուցում է, թե զորքը ճաշարանի բացմանը պատրաստ է. Մանուկյան
15:4230.06.26 -
Հայլուր
Հայլուր 15։30 Այրվում է Թուրքիայի արևմուտքը. աղետը մոտեցել է բնակելի շրջաններին
15:3030.06.26 -
Զինված ուժեր
Սուրեն Պապիկյանը զինծառայողներից հետաքրքրվել է նորակառույց ճաշարանի վերաբերյալ նրանց տպավորություններով
15:2130.06.26 -
Հասարակական
Երևանում շենքի պատշգամբում աշխատելիս 24-ամյա տղան անզգուշաբար վայր է ընկել ու մահացել
14:5730.06.26 -
Հասարակական
«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԹԻՎԻ»-ի հեղինակազորման վկայագիրը դադարեցվել է ընկերության դիմումի հիման վրա
14:3830.06.26 -
Կրթություն և գիտություն
Ավագ դպրոցների ընդունելության հայտագրումն իրականացվելու է առցանց՝ երկու փուլով
13:0030.06.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Վանաձորում կրակել է պայմանագրային զինծառայողը. դեպքի հանգամանքները պարզում են
12:3030.06.26 -
Հասարակական
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի» արտադրատեսակի արտադրությունը. ՍԱՏՄ
12:2330.06.26 -
Հասարակական
Պարզվել է Սուրենավան գյուղում ավտոմեքենայում առաջացած հրդեհի հետևանքով 4 մահացածների ինքնությունը
11:5430.06.26 -
Իրավական
ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Վանաձորում զինծառայողի մասնակցությամբ կրակոցների դեպքից
11:3230.06.26 -
Իրավական
ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել ՆԳՆ «Հատուկ կացարան» ՊՈԱԿ
11:0730.06.26 -
Հասարակական
Կրակոցներ՝ Վանաձորում․ ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայողը խոստովանել է, որ ինքն է կրակոցների հեղինակը
10:3230.06.26 -
Հասարակական
Լոռու մարզի գյուղերից մեկից «Սպիտակ» ԲԿ տեղափոխվելու ճանապարհին 8-ամյա տղան մահացել է
10:2330.06.26 -
Շոու բիզնես
Jardins d'Armenie ռոյալ բրենդին դարձել է Մոնտե Կառլոյի հեղինակավոր փառատոնի գործընկեր
10:1830.06.26 -
Մամուլի տեսություն
Իրավապահ համակարգում այս օրերին փաստացի կարճատև դադար է հայտարարված. «Ժողովուրդ»
10:0430.06.26 -
Մամուլի տեսություն
ՔՊ նիստի ժամանակ իրավիճակը լարվել է, երբ պարզվել է, որ Ալեն Սիմոնյանը ստացել է ընդամենը 5 ձայն. «Ժողովուրդ»
09:5930.06.26 -
Մամուլի տեսություն
Սամվել Կարապետյանի նախաձեռնությունը դառնում է հետընտրական շրջանի առանցքը. «Փաստ»
09:5330.06.26 -
Մամուլի տեսություն
Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ»
09:5030.06.26 -
Մամուլի տեսություն
Ձախողման շարունակություն, թե կլանային կաշկանդվածություն. «Ժողովուրդ»
09:4730.06.26 -
Մամուլի տեսություն
ԿԸՀ նախագահի հայտարարագիրը․ եկամուտների աճ, հիփոթեք և ֆինանսական ակտիվացում․ «Ժողովուրդ»
09:3630.06.26 -
Հասարակական
ՆԳՆ-ն ներկայացրել է ՀՀ քաղաքացու կենսաչափական նույնականացման նոր քարտը (տեսանյութ)
23:5429.06.26 -
Հասարակական
Ծեծկռտուք Երևանում. խանութի վաճառողը և բանվորը բռունցքներով հարվածել են տղամարդու դեմքին
23:1629.06.26 -
Աշխարհ
Պուտինը չի պատրաստվում փրկել Ուկրաինան. Կիևն առաջարկում է սահմանափակել պատերազմի տեղանքը
22:1529.06.26 -
Հասարակական
Ավտովթար՝ Տավուշի մարզում․ «Պարզ լճի» խաչմերուկում բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը․ կա վիրավոր
22:0029.06.26 -
Հասարակական
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
21:3929.06.26 -
Քաղաքական
ԱԺ փոխնախագահների թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանն ու Վահագն Ալեքսանյանը
20:1929.06.26 -
Հասարակական
Գր.Արծրունու փողոցից դեպի Վաղարշյան փողոց կթույլատրվի երթևեկությունը միայն աջ
19:4229.06.26 -
Միջազգային
Եվրոպան խոստովանում է, Ռուսաստանը՝ զգուշացնում, Իրանը՝ ամրանում. ի՞նչ պետք է անի Հայաստանը
19:2729.06.26 -
Հասարակական
Արևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Վոլգա»-ն․ կան վիրավորներ
19:1629.06.26 -
Իրավական
Բարձր դատարանը պարզ հարցեր ունի ԿԸՀ նախագահին. Հովակիմյանի բացատրությունները
17:5329.06.26 -
Իրավական
Երևանում մեկ շաբաթում հայտնաբերվել է ոչ սթափ 199 վարորդ. 91 անձ ձերբակալվել է. ՆԳՆ
17:3729.06.26 -
Հասարակական
«Լուռ մարդասպան» է շրջում Եվրոպայում. մահեր, ջերմային սթրես՝ ռեկորդային շոգի պատճառով
17:1129.06.26 -
Հասարակական
Հունիսի 30-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Վահրամ Փափազյան փողոցում
16:4929.06.26 -
Հասարակական
Առեղծվածային ողբերգությունից նոր մանրամասներ են հայտնի դարձել. ովքե՞ր են վթարի ենթարկված տղամարդիկ
16:0229.06.26 -
Կրթություն և գիտություն
Քիմիայի միասնական քննության թեստը առաջացրել է խորը մտահոգություններ և լուրջ հիասթափություն. դիմել են ԿԳՄՍՆ-ին
15:4529.06.26 -
Հայլուր
Հայլուր 15։30 Սարսափելի վթարից նոր մանրամասներ են հայտնի դարձել. ովքե՞ր են 4 զոհերը
15:3029.06.26 -
Քաղաքական
Ցեղասպանության ճանաչումը ծանր երկընտրանքի մեջ է դնում Ադրբեջանին․ Ստեփան Դանիելյան
14:4129.06.26 -
Մշակույթ
«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում հետաքրքիր գտածոներ են հայտնաբերվել
14:2829.06.26 -
Քաղաքական
7 տարի ԱԺ-ում, «Էռատո» ջոկատում. ինչպե՞ս է խորհրդարանից հեռանում ՔՊ-ական պատգամավորը. «Արմլուր»
14:0929.06.26 -
Քաղաքական
«Ուժեղ Հայաստանի»-ի անդամը պնդում է՝ իրեն աշխատանքից հեռացրել են քաղաքական հայացքների համար
13:5429.06.26 -
Քաղաքական
ԵՄ-ն կանգնած է դատական հայցի առաջ՝ Հայաստանում «ժողովրդավարությունը տապալելու» համար. Ամստերդամ
13:2029.06.26 -
Հասարակական
Կասեցվել է «Բոնապ» ընկերությանը պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
13:0429.06.26 -
Քաղաքական
Աննկուն կրելու եմ ինձ բաժին հասած բեռը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրից
11:1529.06.26 -
Տարածաշրջան
Բաքուն Իսրայելի կառավարությանը կոչ է արել վերանայել Հայոց ցեղասպանության մասին որոշումը
10:3629.06.26 -
Աշխարհ
ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են դադարեցնել հարվածները և բանակցել Հորմուզի նեղուցի շուրջ
10:1629.06.26 -
Հասարակական
Ջրասուզակները Փամբակ գետում հայտնաբերել են 2 օր առաջ ջրահեղձ եղած տղամարդու մարմինը
10:0429.06.26 -
Հասարակական
Ողբերգական դեպք Արարատում. «Nissan Rogue»-ում հայտնաբերվել է 3 կիuամnխրացած մարմին
09:1329.06.26 -
Հասարակական
«Դոկտոր մահը» ուզում է «բարեկեցության մինի՞ստր» դառնալ. «Ինչ էլ փոխեն, նույն կեղտերն են մնալու»
23:1628.06.26 -
Քաղաքական
Ֆուտբոլից անդին. քաղաքականությունը ներխուժել է աշխարհի առաջնություն. Սուրեն Սուրենյանց
22:3528.06.26 -
Քաղաքական
ՍԴ-ում աղմկոտ բացահայտումներ է անում «Հայաստան» դաշինքը. պետական ապարատը՝ ընդդեմ քաղաքական ուժերի
22:2028.06.26 -
Իրավական
Սրբազանի ազատությունը. «Եթե Աստված պատժիչ արդարությամբ գործեր, ոչ մեկս չէր մնա»
22:0828.06.26 -
Միջազգային
Գազայում ցեղասպանություն իրականացնողները պարտադիր պատասխանատվության կենթարկվեն․ Էրդողան
21:4528.06.26 -
Հասարակական
Ցավով տեղեկացա բժիշկ, առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին․ Ավանեսյան
21:2028.06.26 -
Հասարակական
Երևանում «Opel Zafira»-ն բախվել է բազալտե եզրաքարերին և գլխիվայր հայտնվել կանաչ գազոնում․ վարորդը մահացել է
20:5728.06.26 -
Հասարակական
Ջրասուզակի ցավի ու երջանկության պահերը. Վահե Մելքոնյանից գաղտնիքներ չեն պահում ջրերը
20:2028.06.26 -
Հասարակական
Երևանում «Hyundai Elantra»-ն վրաերթի է ենթարկել օտարեկրացի հետիոտնի․ նա տեղում մահացել է
19:5928.06.26 -
Քաղաքական
Ում ուզում, գցում են բանտ, նման բան երբեք չի եղել նախընտրական փուլում. Ժաննա Ալեքսանյան
19:0028.06.26 -
Հասարակական
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի դին
18:2528.06.26 -
Միջազգային
Իրանը զգուշացնում է. Հորմուզում ցանկացած միջամտություն կհանգեցնի լարվածության աճի
16:5328.06.26 -
Հասարակական
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ. հունիսի 1-ից աճը կազմել է 17 սմ․ Լևոն Ազիզյան
16:4828.06.26 -
Հայաստան
Ուղիղ I Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ընտրությունների վիճարկման դիմումները
16:3028.06.26 -
Հասարակական
Պարզվել են Փամբակ գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունը
15:2028.06.26 -
Քաղաքական
Արման Եղոյանը և Արուսյակ Ջուլհակյանը ԱԺ փոխնախագահ դառնալու ցանկություն ունեն․ Factor.am
14:2528.06.26 -
Միջազգային
Իսրայելը կորցրել է Միացյալ Նահանգների «հատուկ դաշնակցի» կարգավիճակը․ Politico
14:0428.06.26 -
Հասարակական
19-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրավոր
12:5028.06.26 -
Քաղաքական
Տոտալ վերահսկողություն՝ հեռախոսով. Հայաստանում կլինի՞ այնպես, ինչպես Ադրբեջանում և Թուրքիայում
12:3028.06.26 -
Քաղաքական
«Արևմտյան Ադրբեջանի» և Հայաստանում ադրբեջանցիների բնակեցման ծրագիրը․ Անժելա Էլիբեգովա
23:5427.06.26 -
Քաղաքական
1993-ի հունիսի 27-ին Արցախի ինքնապաշտպանության ուժերը մտան Մարտակերտ․ Արթուր Խաչատրյան
22:3727.06.26 -
Իրավական
Աննախադեպ հետընտրական վիճակ՝ Հայաստանում. ՍԴ-ում պայքարում են «4-րդ տեղի» համար
21:1027.06.26 -
Հասարակական
Վրաերթի է ենթարկվել ՀՀ նախկին ոստիկանության պետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի թոռը
20:5027.06.26 -
Քաղաքական
Փաստարկների փոխարեն անձնական կյանքը շահարկելը սնանկության նշան է․ Մարիաննա Ղահրամանյան
20:1027.06.26 -
Քաղաքական
Պետական բյուջեն՝ Փաշինյանի ձեռքի փո՞ղ. թանկարժեք շոուներ, բանակը քաղաքական գործիք դարձնելու փորձեր
19:5027.06.26 -
Միջազգային
ՌԴ օդատիեզերական ուժերը և Չինաստանի ռազմաօդային ուժերը համատեղ ռազմավարական պարեկություն են իրականացրել
19:3027.06.26 -
Հասարակական
Տղամարդու մարմին են գտել Փամբակում. գետում հայտնված մյուս տղամարդուն դեռ որոնում են
19:1227.06.26
Պետությունը 750 միլիոն դոլարի նոր և ավելի թանկ պարտք է վերցրել․ «Հետք»
«Հետք»-ը գրել է․
«Հայաստանը 750 մլն դոլարի նոր պարտք է ներգրավել։ «2025թ. մարտի 5-ին Հայաստանի Հանրապետությունը միջազգային կապիտալի շուկայում հաջողությամբ տեղաբաշխեց 750 մլն ԱՄՆ դոլար ծավալով, 10 տարի մարման ժամկետով եվրապարտատոմսեր` 7.1% եկամտաբերությամբ»,- մարտի 14-ին հայտարարեց Ֆինանսների նախարարությունը։
Այս տարվա փետրվարի վերջի դրությամբ Հայաստանի ընդհանուր պետական պարտքը 13 մլրդ դոլար է։ Սակայն, պարտքը միանգամից 750 մլն դոլարով չի ավելանա, քանի որ վերցված գումարի մի մասով հին պարտքերն են մարվելու։
Փորձենք հասկանալ, թե ինչու և ինչպես է Ֆինանսների նախարարությունը նոր պարտք ներգրավել, ինչպե՞ս է սահմանվել դրա տոկոսադրույքը և ինչու՞ է այդ մասին հայտարարվել գործարքի մեկնարկից ինն օր անց միայն։
Հին պարտքերը մարելու ժամանակը
Քանի որ Հայաստանի պետական բյուջեն դեֆիցիտով է, այսինքն՝ ծախսերն ավելի շատ են, քան քաղաքացիներից, բիզնեսից և այլ աղբյուրներից հավաքագրվող եկամուտները, կառավարությունը ստիպված է բյուջեի այդ ճեղքը փակել պարտքեր վերցնելով։ Փողը վերցվում է ներքին աղբյուրներից՝ պետական գանձապետական պարտատոմսեր թողարկելով, ինչպես նաև արտաքին աղբյուրներից՝ վարկեր վերցնելով, եվրապարտատոմսեր թողարկելով և այլ գործիքներ կիրառելով։
Եվրապարտատոմսերը՝ նույն եվրոբոնդերը, պարտք վերցնելու գործիքներից մեկն են։ Առաջին անգամ չէ, որ Հայաստանը դիմում է եվրապարտատոմսերի օգնությանը։
Մարտի 5-ի տեղաբաշխումը Հայաստանի կողմից միջազգային կապիտալի շուկայում եվրապարտատոմսերի հինգերորդ թողարկումն է:
Ինչու՞ է պետությունը միանգամից 750 մլն դոլարի կարիք ունեցել։
Եթե շատ կարճ՝ նախկինում վերցված պարտքերը մարելու ժամանակն է եկել, իսկ բյուջեն չի բավականացնում դրանք մարելու համար։ Հետևաբար, պետությունը նոր պարտք է վերցնում։
2015 թվականին կառավարությունը 500 մլն դոլարի եվրապարտատոմս է թողարկել և այս տարի՝ 2025թ. մարտի 26-ին այն պետք է հետ գնի։ Ֆինանսների նախարարությունից տեղեկանում ենք, որ դրա մի մասը նախկինում հետ է գնվել, մնացել է 313 մլն դոլարը։
Ընդհանուր առմամբ, ըստ պարտքի մարման գրաֆիկի, որը հրապարակվել է այս տարվա սկզբում՝ 2025 թվականին Հայաստանը 1.6 մլրդ դոլարի մայր գումար պետք է մարի և մոտ 0.8 մլրդ դոլարի՝ տոկոսավճար։ Եթե տոկոսավճարները հստակ սահմանված են պետական բյուջեի ծախսերով, ապա մայր գումարների մարումները կառավարությունը իրականացնում է նոր պարտքեր վերցնելով։ Եվրապարտատոմսերի թողարկումը այդ գործընթացի մի մասն է միայն։
«Եվրապարտոմսերի թողարկումից ստացված զուտ հասույթը կօգտագործվի պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման նպատակով»,- նշված է նախարարության հայտարարության մեջ։
Այն, որ այս տարի կառավարությունը պետք է նոր եվրապարտատոմսեր թողարկեր, հայտնի էր առնվազն նախորդ տարվանից։
Եվրապարտատոմսերի թողարկումը նախատեսված է 2025 թվականի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքով, ներառված է 2025 թվականի փոխառությունների ծրագրում:
Այդ մասին տարեվերջյան ասուլիսին խոսել է նաև Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
750 մլն դոլարի եվրապարտատոմսերը Հայաստանը պարտավորվել է հետ գնել տասը տարի հետո՝ 2035 թվականին։
Թե ովքեր են ձեռք բերել Հայաստանի թողարկած եվրապարտատոմսերը, առայժմ հայտնի չէ։ «Մենք տեսնում ենք ներդրողների կառուցվածքը։ Այն որոշ ժամանակ անց է դառնում հրապարակման ենթակա։ Այն միջազգային չափանիշներով սահմանված ժամկետ ունի, որի ընթացքում չի կարելի խոսել այդ մասին։ Նախարարը առաջիկայում ասուլիսով հանդես կգա և ավելի մանրամասն կներկայացնի այս թողարկումը»,- մեզ հետ զրույցում ասաց Ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության ռազմավարության և ռիսկերի կառավարման բաժնի պետ Մարինե Մելիքյանը։
Նոր պարտատոմսերի թողարկմամբ պետական պարտքի սպասարկումն ավելի է ծանրանում
Հայաստանի կողմից միջազգային կապիտալի շուկայում եվրապարտատոմսերի վերջին թողարկումն ու տեղաբաշխումը տեղի էր ունեցել 2021 թվականին՝ կրկին 750 մլն դոլարի չափով և 10 տարի ժամկետայնությամբ։ Սակայն այդ ժամանակ այն թողարկվել է շատ ավելի ցածր՝ 3.875 տոկոս եկամտաբերությամբ։ Սա, ավելի պարզ ասած, այն տոկոսն է, որով պետությունը վերցնում է պարտքը։ 2025-ի եվրապարտատոմսերի տոկոսադրույքը 7.1% է։
Ստացվում է, որ մի կողմից պետությունը մարում է ավելի ցածր տոկոսով պարտատոմսը, մյուս կողմից՝ ավելի բարձր տոկոսով է պարտք ներգրավում։ Հետևաբար, ենթադրվում է, որ այս նոր եվրապարտատոմոսերի թողարկմամբ պետական պարտքի բեռն ավելի է ծանրանում։ Պարտքի վերաբերյալ մարտի վիճակագրությունը կամփոփվի ապրիլ-մայիսին, որից էլ կոնկրետ թվային տվյալներով պարզ կդառնա, թե ինչպես է նոր պարտքն ազդել ընդհանուր վիճակագրության վրա։
Թե ինչու է նախորդ թողարկման համեմատ այս անգամ եվրոբոնդերի տոկոսադրույքը շատ ավելի բարձր, նախարարությունից նշում են, որ պատճառը միջազգային շուկայում տոկոսադրույքների բարձրացումն է։
«2021 թվականին, երբ թողարկվեց 3.8% եկամտաբերությամբ, միջազգային շուկայում տոկոսադրույքները այդ մակարդակին էին։ Քանի որ այն դոլարային արժեթուղթ է, հիմք է ընդունվում ԱՄՆ գանձապետական պարտատոմսերի տոկոսադրույքը, որին ավելանում է երկրի ռիսկի հավելավճարը։ 2021-ին ԱՄՆ գանձապետական պարտատոմսերի տոկոսադրույքները ցածր էին։ Մեր երկրի ռիսկի հավելավճարը այդ պահից սկսած չի փոխվել։ Այսինքն՝ մեր պայմանները չեն վատացել, պարզապես միջազգային շուկայում տոկոսադրույքները բարձրացել են»,- ասում է Մարինե Մելիքյանը։
Ինչու է ֆինանսների նախարարությունը գործարքի մեկնարկից ինն օր անց հայտարարել եվրապարտատոմսերի թողարկման մասին
Նոր եվրապարտատոմսերի թողարկման գործընթացը սկսվել է 2025 թվականի մարտի 5-ին, սակայն նախարարությունն այդ մասին հանրությանն իրազեկել է մարտի 14-ին։
Նախարարությունից նշում են, որ վերջնահաշվարկը տեղի է ունեցել մարտի 12-ին, որից հետո միայն կարող էին հայտարարություն տարածել։
«Մինչև գործընթացը ամբողջությամբ չավարտվի, հրապարակման ենթակա չէ այն։ Բայց դա, ի վերջո, գաղտնիք չէ, քանի որ շուտով այդ բոլոր տվյալները հրապարակելու է նախարարությունը»,- ասում է ՖՆ պետական պարտքի կառավարման վարչության ռազմավարության և ռիսկերի կառավարման բաժնի պետ Մարինե Մելիքյանը։
Առաջիկայում փակագծերը բացել խոստացել է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Ֆեյսբուքյան իր էջում տեղեդրված տեսանյութում նա նշում է, որ սա շատ հաջող թողարկում է և վկայում է Հայաստանի նկատմամբ միջազգային ներդրողների բարձր վստահության մասին։
Հայաստանի թողարկած եվրապարտատոմսերի նկատմամբ պահանջարկն ավելի մեծ է եղել։ Ըստ Մարիների Մելիքյանի՝ վերջին տվյալներով 2.2 մլրդ դոլարի պահանջարկ է եղել փաստացի թողարկված 750 մլն դոլարի ֆոնին։
Պետական պարտքը հատել է 13 մլրդ դոլարի շեմը
Ֆինանսների նախարարության հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ այս տարվա փետրվարի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը՝ ներքին և արտաքին պարտքի հանրագումարը, կազմել է 13 մլրդ դոլար։ Դրանից 6.3 մլրդ դոլարը արտաքին պետական պարտքն է, մոտ 6.7 մլրդ դոլարը՝ ներքին»։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում
-
00:05
01.07.26
Մոտենում ենք «Բայց մեզ պե՞տք է ՀՀ-ն» հարցը հանրային դիսկուրս նետելու պահին. Քրիստինե Վարդանյան
Կարդալ ավելին
-
22:32
30.06.26
Բաքվի բռնապետը կարող է հայտնվել իսրայելական մուրճի և թուրքական պայտի արանքում. Վարդան Ոսկանյան
Կարդալ ավելին
-
21:36
30.06.26
Քացով խփողը պարկեշտ է դարձել, Ալեն Սիմոնյանն էլ արդեն երգում է. ՔՊ-ի վերևներն ու ներքևները
Կարդալ ավելին
-
21:09
30.06.26
Իսրայելը ճանաչում է, Հայաստանը՝ ժխտո՞ւմ. Հայոց ցեղասպանության պատմական «ուրացումը»
Կարդալ ավելին