Լրահոս
Հասարակական
11:30
26.02.22
211

Պետական կառավարման համակարգում բանիմաց կադրերի ներգրավումը շատ կարևոր է. Հակոբ Արշակյան

Img default alt hy

Պետական կառավարման համակարգում բանիմաց կադրերի ներգրավումը շատ կարևոր է, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԱԺ աշխատակազմի, Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI), ԱՄՆ ՄԶԾ (USAID) և ծրագրի իրականացմանն իրենց նպաստը բերած այլ գործընկերներին՝ «Խորհրդարանական պրակտիկա և ֆելոուշիփ» ծրագրի իրագործման համար։

Հուսամ, որ ծրագրի շրջանավարտները կշարունակեն իրենց ջանքերը ներդնել ի նպաստ Հայաստանի պետական կառվարման համակարգի զարգացման»,- նշել է Արշակյանը: