Լրահոս
Քաղաքական
11:29
28.05.22
463

«Պետական դավաճանություն և կույր, խուլ ու համր իրավապահներ»

Img default alt hy

Փաստաբան Երեմ Սարգսյանը հրապարակել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համալրած նոր պատգամավոր Գայանե Եղիազարյանի հարցազրույցի վերնագիրն ու գրել.

«Հոդված 299. Պետական դավաճանությունը

1.Պետական դավաճանությունը՝ թշնամու կողմն անցնելը, (…) կամ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալը, որը կատարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության կամ արտաքին անվտանգության:

Կույր, խուլ ու համր իրավապահներ…»։

Հիշեցնենք, որ սույն քաղաքական գործիչն «Իրավունք»-ի հետ զրույցում մասնավորապես  ասել էր.

«Իհարկե, մեր Արցախն է, մեր պատմական հայրենիքի մասն է, բայց եկեք նայենք աշխարհի տեսանկյունից: Կարող ենք բոլորս էլ պնդել, թե «Արցախը մերն է, մերն է...», բայց ինչպե՞ս է դիտարկում աշխարհի հասարակությունն ու առհասարակ բոլոր երկրները:

Ինչքան էլ աչքներս փակենք դրա վրա, խուսափել հնարավոր չէ: Այսքան տարի մեզ միջազգային հանրությունն ընկալել է «օկուպանտ», որովհետև մեր հայրենիքն ենք համարել միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի կազմում ընդգրկված նախկին Սովետական Միության Ղարաբաղի ինքնավար մարզը»։