Լրահոս
Իրավական
21:45
30.05.22
212

«Պետական դավաճանության» գործը դատարանը կես ժամ է քննել. զոհվածների ծնողները ԲԴԽ են գնացել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ պետական դավաճանության հոդվածով քրեական գործ չհարուցելու որոշման դեմ բողոքի քննությունը այսօր տևել է կես ժամ, դռնփակ և առանց զոհվածների հարազատների մասնակցության:

Բողոքը դատարան տարած փաստաբանն անգամ չի հասցրել միջնորդություն ներկայացնել, որ դատավորը փոխի անցած շաբաթ ընդունած որոշումն ու նիստերը նորից դռնբաց անցկացնի:

Կարեն Բիշարյանի գործողութուններից դժգոհ՝ զոհվածների ծնողները գնացել են Բարձրագույն դատական խորհուրդ, հանդիպել Գագիկ Ջհանգիրյանի հետ: Ծնողների խոսքով՝ Ջհանգիրյանը խոստացել է, որ հաջորդ դատական նիստի ժամանակ անպայման կքննարկվի լսումները դռնբաց անցկացնելու միջնորդությունը: