Լրահոս
Իրավական
17:45
30.05.22
177

«Պետական դավաճանության» գործով դատական նիստը 30 րոպե է տևել. զոհվածների ծնողները գնացել են ԲԴԽ

 

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվել է պետական դավաճանության գործով նիստը, բայց տևել է ընդամենը 30 րոպե, փաստաբանն անգամ չի հասցրել միջնորդություն ներկայացնել, որպեսզի նախորդ շաբաթվանից, դատարանի որոշմամբ, դռնփակ անցկացվող նիստին նորից կարողանան մասնակցել զոհված զինծառայողների հարազատները: Նրանք, դժգոհ դատավոր Բիշարյանի որոշումից, գնացել են Բարձրագույն դատական խորհուրդ: