Լրահոս
Քաղաքական
23:48
02.11.22
262

«Պերսոնա նոն գրատաներ» և «ժողովրդավարության չեմպիոններ»

«Զատուլին ես»,- լրագրող  Վահե Մակարյանին  այսօր ասել է ԱԺ նախագահը: 

Ալեն Սիմոնյանն իր ճեպազրույցից հետո անցանկալի անձ է հայտարարել լրագրողին, ինչպես  Կոնստանտին Զատուլինին են Հայաստանում պերսոնա նոն գրատա հայտարարել: Լրագրողի հետ այդ էպիզոդից անմիջապես հետո Սիմոնյանը պնդել է՝ իրենց իշխանությունը մրցակից չունի ժողովրդավարության հարցում: Ու եթե այդ պահին այնտեղ լինեին Նիկոլ Փաշինյանի թիկնապահները, գուցե ասեին՝ «ծափ տվեք, արա»: