Լրահոս
Աշխարհ
11:04
29.10.22
180

Փելոսիի ամուսինը հարձակումից հետո ուղեղի վիրահատության է ենթարկվել

Img default alt hy

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի ամուսինը՝ Փոլը, ուղեղի վիրահատության է ենթարկվել այն բանից հետո, երբ նրա վրա հարձակվել են իր տանը։ «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է NBC հեռուստաալիքը։

NBC-ի տվյալներով ՝ 82-ամյա Փոլ Փելոսիի կյանքին վտանգ չի սպառնում, նրա վիճակը գնահատվում է կայուն:

Հաղորդվում է նաև, որ Նենսի Փելոսիի ամուսնու վրա հարձակվողն արդեն ձերբակալվել է։ Պարզվել է, որ 42-ամյա Դևիդ Դեպեպին է։

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակի տան վրա հարձակված անձին մեղադրում են սպանության փորձի և տարեց մարդկանց նկատմամբ դաժան վերաբերմունքի մեջ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Սան Ֆրանցիսկոյի ոստիկանության ներկայացուցիչ Բիլ Սքոթը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ անհայտ անձը հարձակվել է Փելոսիի ամուսնու վրա։ Քաղաքական գործչի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում մանրամասներ են հաղորդվում հարձակման մասին: