Լրահոս
Սպորտ
22:10
03.12.22
127

Պելեի օրգանիզմը դադարել է արձագանքել քիմիաթերապիային. ԶԼՄ

Img default alt hy

Ֆուտբոլի աշխարհի եռակի չեմպիոն Պելեին պալիատիվ օգնություն են ցուցաբերում, քանի որ նրա օրգանիզմը դադարել է արձագանքել քիմիաթերապիային, Shantnews.am-ի փոխանցմամբ՝ գրում է Folha de Sao Paulo թերթը:

Աղբյուրի տվյալներով՝ Պելեի օրգանիզմը դադարել է արձագանքել քիմիաթերապիային։ Նրան տրամադրվում է պալիատիվ բուժօգնություն, որի նպատակն է ցավի ախտանիշների թեթևացնելը և մահացու հիվանդությունների դեպքում հարմարավետ վիճակ ստեղծելը։

Նշվում է, որ բրազիլացուն հոսպիտալացրել են երեքշաբթի օրը։

Բժիշկները հայտնել են, որ Պելեին տեղափոխել են հիվանդանոց «2021 թվականի սեպտեմբերին ախտորոշված հաստ աղիքի ուռուցքի քիմիաթերապիայի բուժման արդյունքները վերագնահատելու համար»։ Չորեքշաբթի օրը հաղորդվել էր, որ աշխարհի եռակի չեմպիոնը գտնվում է կայուն վիճակում և տեղափոխվել է սովորական հիվանդասենյակ:

82-ամյա Պելեն 2022 թվականին երկու անգամ հոսպիտալացվել է Ալբերտ Էյնշտեյնի կլինիկա՝ աղիների, լյարդի և թոքերի չարորակ ուռուցքների, ինչպես նաև միզուղիների ինֆեկցիաների բուժման հետ կապված։