Լրահոս
Աշխարհ
19:15
31.12.22
446

Պելեի 100-ամյա մորը որդու վախճանի մասին չեն ասել

Img default alt hy

Պելեի մորը՝  100 տարեկան Սելեստե Արանտեսին, դեռ չեն հայտնել որդու մահվան մասին։ Այս մասին դեկտեմբերի 31-ին հայտնել է նրա դուստրը՝ Մարիա Լուչիա դո Նասիմենտոն։

«Մենք խոսում ենք, բայց նա չգիտի իրավիճակը։ Նա իր աշխարհում է: Նա բացում է աչքերը, երբ ես նշում եմ նրա անունը և ասում. «Մենք պատրաստվում ենք աղոթել նրա համար», բայց նա իրականում չի հասկանում, թե ինչ եմ ասում»,- Shantnews.am-ի փոխանցմամբ՝ մեջբերում է Mirror-ը նրա խոսքերը:

Աշխարհի եռակի չեմպիոն Էդսոն Արանտես դու Նասիմենտոն, ով ավելի հայտնի է Պելե անունով մահացել է դեկտեմբերի 29-ին։

Պելեի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա հունվարի 2-ին և կշարունակվի ողջ օրվա ընթացքում: Ֆուտբոլիստի աճյունը կտեղափոխվի այն մարզադաշտ, որտեղ նա իր նորամուտն է նշել «Սանթոսի» կազմում՝ 1956 թվականի նոյեմբերին։