Լրահոս
Միջազգային
13:00
26.10.22
97

Պեկինում հայտարարել են, որ չեն խոստանալու ռազմական ուժ չկիրառել Թայվանի նկատմամբ

Img default alt hy

Չինաստանի իշխանությունները չեն կարող խոսք տալ, թե ռազմական ուժ չեն կիրառելու երկրի մայրցամաքային հատվածին Թայվանի միավորման նպատակով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 26-ին հայտարարել Է ՉԺՀ-ի Պետխորհրդին առընթեր Թայվանի գործերով Դիվանատան պաշտոնական ներկայացուցիչ Մա Սյաոգուանը:

«Մենք չենք խոստանում, թե ձեռնպահ կմնանք ռազմական ուժի կիրառումից: Չինաստանը պահպանում Է ընտրության իրավունքի բոլոր անհրաժեշտ միջոցները (Թայվանի հետ վերջնականապես վերամիավորվելու համար)»,-ընդգծել Է նա մամուլի ասուլիսում:

Միևնույն ժամանակ պաշտոնյան նշել Է, որ Պեկինը տրամադրված Է կղզու հետ խաղաղ միավորման և կողմնակից Է «մեկ երկիր-երկու համակարգ» սկզբունքին:

«Չինաստանը Թայվանի հարցում անփոփոխ և հստակ դիրքորոշում ունի»,-հավելել Է նա: Թայվանը սեփական վարչակազմի կողմից կառավարվում Է 1949 թվականից, երբ Չինաստանի կոմունիստական կուսակցության հետ քաղաքացիական պատերազմում պարտություն կրած Գոմինդանի ուժերի մնացորդները՝ Չան Կայշիի գլխավորությամբ, փախան կղզի:

Այդ ժամանակվանից Թայբեյը պահպանում Է դրոշը և նախկին Չինաստանի Հանրապետության մի քանի այլ ատրիբուտներ, որոնք մայրցամաքում գոյություն են ունեցել մինչև կոմունիստների գալն իշխանության: Պեկինի պաշտոնական դիրքորոշման համաձայն, որը պաշտպանում են բազմաթիվ երկրներ, ներառյալ Ռուսաստանը, դա ՉԺՀ-ի նահանգներից մեկն Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: