Լրահոս
Արցախ
15:45
26.03.22
160

ՊԲ ն հրապարակել է «Բայրաքթարի» կիրառման հետևանքով զոհված զինծառայողների անունները

 

Պաշտպանության բանակը հրապարակել է Արցախի արևելյան սահմանագոտում հակառակորդի ձեռնարկած սադրանքների, մասնավորապես` Բայրաքթարի կիրառման հետևանքով զոհված պայմանագրային զինծառայողների անունները:

44-ամյա Դավիթ Ռոբերտի Միրզոյան, 28-ամյա Իշխան Սերժիկի Օհանյան և 32-ամյա Արարատ Վագիֆի Թևոսյան: Վիրավորված զինծառայողներից երկուսի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ, մեկ զինծառայողի վիճակը միջին ծանրության է, տասներկուսինը` բավարար: