Լրահոս
Աշխարհ
19:30
13.11.22
299

Պայթյուն՝ Ստամբուլի կենտրոնում․ կան տուժածներ

Img default alt hy

Ստամբուլի կենտրոնում պայթյուն է որոտացել, հայտնում է NTV հեռուստաալիքը։ Պայթյունի հետևանքով կան տուժածներ։

«Ստամբուլի Թաքսիմ հրապարակին (զբոսաշրջիկների համար ամենասիրված վայրերից մեկը-խմբ.) նայող Իսթիքլալ փողոցում պայթյուն է որոտացել։ Պայթյունի հետևանքով բազմաթիվ մարդիկ են վիրավորվել։ Դեպքից հետո բազմաթիվ բժշկական խմբեր են ուղարկվել հիվանդանոց։ Անվտանգության ուժերը շրջափակել են տարածքը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Միջադեպի հետևանքով տուժել է առնվազն տասը մարդ։

Պայթյունի պատճառը՝ հայտնի չէ։