Լրահոս
Աշխարհ
13:45
05.12.22
98

Պայթյուն՝ ռուսական քաղաքի բնակելի շենքում. 6 մարդ մահացել է

Գազի պայթյունից Ռուսաստանի Նիժնեվարտովսկ քաղաքի հինգհարկանի բնակելի շենքի երկու հարկը փլուզվել է: Նախնական վարկածով՝ գազի բալոն է պայթել, քանի որ շենքը գազաֆիկացված չի եղել։ 

Արտակարգ իրավիճակների ծառայության տվյալով՝ պայթյունից 6 մարդ է մահացել, տասը՝ վիրավորվել, երեքի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: