Լրահոս
Քաղաքական
21:45
01.05.22
106

«Պայքարը վճռական փուլ է մտնում». Հայաստանի 4 կողմից քաղաքացիները Երևան են հասել

Հանրապետության 4 կողմերից շաբաթվա սկզբին դեպի Երևան շարժված խմբերը կեսօրն անց՝ մեծ հանրահավաքին ընդառաջ, մտել են մայրաքաղաք, հայտարարել, որ Դիմադրության շարժումը ժողովրդինն է:

Սարդարապատից քայլերթով Երևան հասած խմբին մայրաքաղաքում դիմավորել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը որդու, դստեր ու թոռների հետ:

«Հայլուրի» տեսախցիկի առաջ նա 3 նախադասություն է ասել․

«Ժողովրդից է կախված՝ երկրում մի բան կփոխվի՞, թե՞ ոչ: Կա մեծ համոզմունք, որ կփոխվի: Բոլորս միասին դեպի Ֆրանսիայի հրապարակ»։