Լրահոս
Միջազգային
23:31
24.02.22
319

Պատժամիջոցներ և նոր մեղադրանքներ ընդդեմ Ռուսաստանի․ Ի՞նչ լուր է հայտնել Բայդենը

Img default alt hy

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ մեղադրել է Ռուսաստանին:

Սպիտակ տան ղեկավարի խոսքով, Կրեմլը մերժել է ԱՄՆ բոլոր փորձերը՝ փարատելու անվտանգության վերաբերյալ իր մտահոգությունները։

Միաժամանակ, Բայդենը հայտարարել է, որ հրամայել է նոր պատժամիջոցներ և արտահանման սահմանափակումներ մտցնել Ռուսաստանի դեմ։

Մասնավորապես, ԱՄՆ-ը և դաշնակիցները մտադիր են 50%-ով սահմանափակել բարձր տեխնոլոգիական արտադրանքի ներմուծումը Ռուսաստանից, Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի խոշորագույն բանկերի դեմ, ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները վերաբերում են նաև ՎՏԲ-ին։

ԱՄՆ նախագահի խոսքով՝ Վաշինգտոնը կսահմանափակի Ռուսաստանի առևտրի հնարավորությունը դոլարով, ֆունտով և իենով։