Լրահոս
Արտաքին քաղաքականություն
13:05
20.05.23
108

Պատրիարք Կիրիլը երկխոսության կոչ է անում Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդներին

Հայաստանի ու Ադրբեջանի հոգևոր առաջնորդների երկխոսության համար իր միջնորդությունն է առաջարկել Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը: Այդ մասին նա հայտարարել է Կազանում Ադրբեջանի շիա մահմեդականների առաջնորդ Ալահշուքյուր Փաշազադեի հետ հանդիպման ժամանակ: Փաշազադեն շնորհակալություն է հայտնել պատրիարք Կիրիլին՝ Հայաստանի և Ադրբեջանի երկարամյա հակամարտությունը կրոնականի չվերածելու, ինչպես նաև Հարավային Կովկասում փոխադարձ վստահության վերականգնմանն ուղղված գործունեության համար։