Լրահոս
Միջազգային
21:10
02.02.22
127

Պատրաստ ենք Ռուսաստանի հետ բանակցությունների՝ ցանկացած ձևաչափով․ Ուկրաինայի ԱԳՆ

Img default alt hy

Կիևը պատրաստ է Մոսկվայի հետ բանակցությունների՝ ցանկացած հնարավոր ձևաչափով, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան։

«Ուկրաինան պատրաստ է բանակցել Ռուսաստանի Դաշնության հետ՝ ցանկացած հնարավոր ձևաչափում։ Մենք երբեք չենք խուսափել բանակցություններից, տարիներով աշխատել ենք «նորմանդական ձևաչափում»՝ Ֆրանսիայի ու Գերմանիայի հետ, որպեսզի դիվանագիտական լուծում գտնենք 8 տարի շարունակվող ռազմական հակամարտությանը»,- ասել է Կուլեբան։

Ուկրաինայի ԱԳ նախարարը նաև հույս է հայտնել, որ «նորմանդական ձևաչափով» (Ռուսաստան, Ուկրաինա, Գերմանիա, Ֆրանսիա) նոր գագաթնաժողով տեղի կունենա։