Լրահոս
Միջազգային
23:30
11.04.25
264

Պատերազմը նոր քարտեզով է ավարտվելու. ռուսները բանակցում են վստահ և հարձակվում հստակ

 

Ռուսաստանի ստամբուլյան հյուպատոսությունում ի՞նչ են բանակցել ավելի քան 6 ժամ Մոսկվայի և Վաշինգտոնի պատվիրակները, որից հետո Ռուսաստան՝ Պուտինի հետ հանդիպման է մեկնել Թրամփի հատուկ բանագնացը: Ըստ Պեսկովի` «Պուտինն ու Ուիթքոֆը կքննարկեն ուկրաինական կարգավորումը: «Սա լավ հնարավորություն է Ռուսաստանի դիրքորոշումը Թրամփին փոխանցելու համար»,- ասել է Կրեմլի խոսնակը: Մեկ ամիս էլ չի անցել, որ ԱՄՆ միջնորդությամբ Մոսկվան ու Կիևը պայմանավորվել են չհարվածել էներգետիկ ենթակառուցվածքներին: Սակայն կողմերից ոչ մեկը չի պահում խոստումը: Ռուսաստանի գլխավոր դիվանագետը հայտարարել է՝ 91 թվականի քարտեզներին վերադարձ չի լինելու: